Կուրց. Ավստրիան որպես ԵԱՀԿ նախագահ ջանում է ԼՂ հակամարտության կարգավորման համար![]() 23 փետրվարի 2017 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Ավստրիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, ջանքեր է գործադրում ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ: Այդ մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը, ասվում է ՄԱԿ կայքում: Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում տարածաշրջանում հակամարտությունների, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության, Մերձդնեստրի ու Վրաստանում հակամարտությունների կարգավորման համար: Նախարարը նշել է, որ դասական հակամարտություններից բացի ԵԱՀԿ-ն ստիպված է գործ ունենալ նաև ծայրահեղականության և ահաբեկչության հետ, որոնք լուրջ սպառնալիք են դարձել խաղաղությանն ու անվտանգությանը Եվրոպայում: «ԵԱՀԿ երկրներից մոտ 10.000 մարդ է համալրել ԻՊ շարքերը՝ Սիրիայում, Իրաքում և Լիբիայում մարդկանց բռնաբարելու և սպանելու նպատակով»,-ասել է Կուրցը: Նա հավելել է, որ գրոհայինները ոչ միայն տառապանքներ են պատճառում այդ երկրների բնակչությանը, այլ հակամարտության գոտիներից վերադարձողները նաև լուրջ սպառնալիք են հանդիսանում հենց ԵԱՀԿ անդամ երկրների համար: ԼՂ հակամարտության խնդրին անդրադարձել էր նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր հակամարտությունների հանգուցալուծմանը Եվրոպայում: «Մենք սատարում ենք տարածաշրջանային դերակատարների ու կազմակերպությունների ջանքերին, ներառյալ ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, Հարավային Կովկասում, Մոլդովայում, ինչպես նաև Ուկրաինայում շարունակվող հակամարտության իրավիճակում: ՄԱԿ-ը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և կոչ է անում հակամարտության կողմերին անել ամեն հնարավորը մեղմացնելու համար լարվածությունն ու ընդունել նախկին համաձայնեցված միջոցներն, ուղղված հակամարտության կանխարգելմանը»,-ասել է Գուտերիշն իր ելույթում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |