Քաղաքագետ. Թբիլիսիի հայկական համայնքը որեւէ քաղաքական ուժ չունի20 սեպտեմբերի 2007 - 16:40 AMT PanARMENIAN.Net - «Թբիլիսիի հայ համայնքը ոչ մի քաղաքական ուժ չունի, մշակութային տեսակետից նույնպես»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար, պատմաբան, եւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը : Նրա խոսքերով, դա երեկ չի սկսվել, այլ դեռեւս 1918-20թթ., երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: «Երկրորդ փուլը 30-40-ական թվականներն էին, երբ Խորհրդային Հայաստանի գոյությունը նպաստում էր հայերի արտահոսքին Թբիլիսիից եւ, վերջապես, երրորդ փուլը` 50-80-ական թվականները, որոնց ավարտը նշանավորվեցին Վրաստանում քաղաքացիական պատերազմով, որն էլ հայերի զանգվածային արտահոսքի պատճառ հանդիսացավ: Ներկայումս Թբիլիսիի հայ համայնքը տարբեր գնահատականներով 90-140 հազար է: Բնականաբար, առանց Ջավախքի»,- ասել է Մինասյանը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |