Հռոմի պապ. Ավելի լավ է աթեիստ լինել, քան կեղծավոր քրիստոնյա![]() 24 փետրվարի 2017 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Որոշ մարդիկ պետք է խոստովանեն, որ իրենց կյանքը հարիր չէ քրիստոնյային, քանի որ «շահագործում են մարդկանց, նրանց համապատասխան աշխատավարձ չեն վճարում, ներքաշվում են «կեղտոտ գործերի» մեջ, փող են լվանում ու երկակի կյանք վարում»: Այս մասին Հռոմում փետրվարի 23-ին ունեցած իր ելույթում ասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս պապը, հաղորդում է The Independent-ը: Նա նշել է, որ ավելի լավ է լինել աթեիստ, քան երկակի կյանք վարող, կեղծավոր «բազում» քրիստոնյաներից մեկը: Քննադատելով իր ղեկավարած եկեղեցու որոշ անդամներին, նա ասել է՝ սկանդալ է, երբ մարդն ասում է մեկ բան, բայց անում բոլորովին այլ բաներ. դա երկակի կյանք վարել է: Նա նշել է, որ բազմաթիվ կաթոլիկներ կան, որ ասում են, թե իսկական քրիստոնյա են, պատարագների են հաճախում, սակայն միևնույն ժամանակ շահագործում են մարդկանց, ինչն անընդունելի է: Ավելի վաղ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս պապն ասել է, որ կանայք երբեք չեն կարող դառնալ կաթոլիկ եկեղեցու քահանաներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |