Սվիտալսկի. ԵՄ-ն ոչ մի երկրում այսքան գումար և քաղաքական վստահություն չի ներդրել, որքան ՀՀ-ում![]() 24 փետրվարի 2017 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական Միությունը ոչ մի երկրում այսքան գումար և այսքան քաղաքական վստահություն չի ներդրել, որքան Հայաստանում. դա արել է, որպեսզի օգնի կազմակերպել վստահելի ընտրություններ: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Մենք արձագանքեցինք կառավարության կոչին՝ աջակցել, և Բրյուսելի բարձր մակարդակով որոշում կայացրինք, քանի որ կարծում ենք, որ այս անգամ հնարավոր կլինի իրականացնել ավելի լավ ընտրություններ»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ այսօր կա դա կազմակերպելու մի քանի գործոն, որոնցից մեկն էլ ժողովրդավարության, մասնավորապես՝ ընտրական գործընթացների բարելավման հայաստանյան հանրության ակնկալիքն ու պահանջն է, գրում է Civilnet.am-ը։ «Մենք լավատես ենք և կարծում ենք, որ ավելի լավ ընտություններ ենք ունենալու, քան ունեցել ենք անցյալում, քանի որ տեսնում ենք, որ տարբեր շահագրգիռ կողմեր ցուցաբերում են քաղաքական կամք՝ առաջիկա ընտրությունները նախորդից լավ կազմակերպելու համար»,- նշել է Սվիտալսկին՝ հավելելով, որ դա չի նշանակում, թե ամեն բան կատարյալ է լինելու։ ԵՄ դեսպանը կարծում է, որ ՀՀ քաղաքացին պետք է լինի ավելի ինքնավստահ, հավատա, որ այս անգամ իր քվեն հաշվի կառնվի։ Սվիտալսկին կարևորում է նաև ընտրությունների օրը և նշում, որ պատասխանատու մարմինները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի բոլոր դիտորդներն ունենան անհրաժեշտ ազատությունը գործելու համար։ «Մեզ համար կարևոր է նաև միջազգային դիտորդների աշխատանքի ազատության կազմակերպումը»։ Նա հույս է հայտնել, որ այդ ամենը կկազմակերպվի թափանցիկ։ Ապրիլի 2-ին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |