ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ12 հոկտեմբերի 2002 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդես է եկել «Աշխարհի հայերի միություն» համահայկական հասարակական խոշորագույն կազմակերպության ստեղծման նախաձեռնությամբ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է Աբրահամյանը, նոր կազմակերպությունը կմիավորի հայկական սփյուռքի գործարար շրջանների ներկայացուցիչներին Հայաստանի համար բազմաթիվ կենսական հարցերի լուծման արագացման համար: «Հայաստանն ամեն դեպքում կհասնի լավ հեռանկարների, սակայն, առանց նման կազմակերպության աջակցության, դրա համար կպահանջվի ավելի շատ ժամանակ, որի ավելորդ կորուստը պարզապես ցանկալի չէ երկրի ներկա տնտեսական իրավիճակի պայմաններում»,- նկատել է ՌՀՄ նախագահը: Նրա խոսքերով, արդեն այսօր այդ ուղղությամբ արվել է զգալի աշխատանք եւ աշխարհի տարբեր պետությունների շատ գործարարներ ոչ միայն ողջունում են այդ նախաձեռնությունը, այլեւ նոր գլոբալ կազմակերպությանն անդամակցելու պատրաստակամություն են հայտնում: Ռուսաստանի հայերի միության ներկայացուցչությունները գործում են աշխարհի 214 երկրում, եւ այդ փաստը, գտնում է Աբրահամյանը, լավ հիմք է ծառայում աշխարհի հայերին միավորելու ընդունակ միջազգային հասարակական կազմակերպության ստեղծման համար: «Ես 50 տարի հետո Հայաստանի ապագան փայլուն եմ տեսնում: Եվ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է ապացուցել, որ դա հնարավոր է եւ իրականանալի»,- ասել է ՌՀՄ ղեկավարը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |