Մեսրոպ Մութաֆյանի դասախոսությունը հետաձգվել է ԱՄՆ հայ համայնքի ճնշման պատճառո՞վ22 սեպտեմբերի 2007 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական Եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի դասախոսությունը, որը պետք է կայանար Վաշինգթոնի Ջորջթաունի համալսարանում սեպտեմբերի 20-ին, հետաձգվել է անորոշ ժամանակով: Ինչպես գրում է Turkish Daily News-ը, Վաշինգթոնի հայ համայնքը դեմ է հանդես եկել դասախոսությանը, բացատրելով դա նրանով, որ պատրիարքը դեմ է հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունմանը: «Փակուղին հայերի եւ թուրքերի միջեւ պետք է հաղթահարվի» դասախոսությունը ենադրվում էր անցկացնել համալսարանի աստվածաբանական կենտրոնում: Ինչպես հայտնում են համալսարանի web-կայքում, դասախոսությունը հետաձգվել է տեխնիկական պատճառներով եւ պարզ չէ` արդյոք կկայանա, թե ոչ: Թուրք դիվանագետներից մեկի խոսքերով, դասախոսությունը հետաձգվել է, քանի որ «հայ դասախոսը համաձայն չէր ԱՄՆ հայ համայնքի դիրքորոշման հետ»:Արքեպիսկոպոս Մութաֆյանը հայտարարել է լրագրողներին, որ չի հերքում ԱՄՆ հայերի կողմից որոշակի ճնշումը: Նշենք, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) նամակ էր հղել 535 կոնգրեսականներին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանի ԱՄՆ կատարելիք այցի կապակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել էր ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, նամակում նշվում է, որ պատրիարքը, ինչպես եւ Թուրքիայի բոլոր կրոնական փոքրամասնությունների առաջնորդները, ապրում է մշտական վախի մեջ թուրքական կառավարության խտրականության եւ սպառնալիքների պատճառով, որն ակտիվորեն հետապնդում է նրանց, ով ազատ խոսում է մարդու իրավունքների եւ այլ «զգայուն» խնդիրների մասին: «Հայ պատրիարքը պատանդ է, որի կյանքին հաճախ սպառնում են: Խայտառակություն է, որ Թուրքիան դիմում է հարկադրման, ցինիկորեն օգտագործելով պատրիարք Մութաֆյանի մտավախությունն իր անվտանգության համար եւ ստիպում է նրան դեմ հանդես գալ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւի ընդունմանը»,- նշել է Համբարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |