ՀՀ-ում ռուսական ռազմաբազան առաջիկայում կարող է ՄիԳ-35 կործանիչներ ստանալ![]() 27 փետրվարի 2017 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Բազմաթիրախային ՄիԳ-35 նորագույն կործանիչներն առաջիկայում կարող են փոխարինել Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական ավիացիոն բազայի ՄիԳ-29 ինքնաթիռներին: Այդ մասին հայտարարել է ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը: Նա նշել է, որ ավիացիան զարգանում է և ՌԴ ՌՏՈւ-ն համալրվում է նոր ավիատեխնիկայով, հիմնականում, Սու-20 ինքնաթիռներով: «Վերջերս ցուցադրվեց ՄիԳ-35 նորագույն կործանիչի պիլոտային նախագիծը: Չեմ թաքցնի, որ ավիաբազան, որոշ ժամանակ անց, հավանաբար, մի քանի տարուց, կարող է համալրվել ՄիԳ-35 ինքնաթիռներով, որոնք կարտադրվեն ՌԴ-ում»,-ասել է Պետրովը, գրում է «Sputnik-Արմենիան»: Պետրովը շեշտել է, որ այժմ ավիաբազայում տեղակայված ՄիԳ-29-ները Մի-24 և Մի-8 ուղղաթիռների հետ մեկտեղ լիովին պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները: ՄիԳ-35-ը նորագույն բազմաթիրախային 4++ սերնդի կործանիչ է: Ինքնաթիռը կարող է մինչև 7 տոննա մարտական բեռ տանել և 2,25 Маха (ավելի քան 2700 կմ/ժ) արագություն բացել: Ինքնաթիռի մարտական շառավիղը 1000 կմ է, գործնական շեմը՝ 17500 մ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |