Այսօրվա դրությամբ Եվրախորհրդարանը գոհ է Հայաստանում բարեփոխումների գործընթացից22 սեպտեմբերի 2007 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կարեւոր տեղ է գրավում Եվրամիության գերակայությունների շարքում: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ սեպտեմբերի 22-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ գործերով ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուցենբերգերը: Լուցենբերգերի խոսքերով, Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի հաստատումից հետո երկու կողմերն էլ ավելի ակտիվ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների մերձեցման համար: «Այսօրվա դրությամբ Եվրախորհրդարանը գոհ է Հայաստանում բարեփոխումների գործընթացից եւ արդեն մտածում է, որպեսզի ազատ առեւտրի գոտի ստեղծի եւ Երեւանի հետ տնտեսական հարաբերություններին առեւտրային կարգավիճակ տա»,- նշել է նա:Մեկնաբանելով հարեւան երկրների քաղաքականությունը, որոնք տնտեսական նախագծեր են իրականացնում, Հայաստանին թողնելով մեկուսի վիճակում` Ռաուլ դե Լուցենբերգերը նկատել է, որ «ԵՄ-ն ոչ մեկին չի կարող ստիպել համագործակցել»: «ԵՄ-ն կարող է աջակցել միայն այն երկրներին, որոնք կամովին են ընդունել համագործակցության մասին որոշումը»,- հայտարարել է նա: Իր հերթին, Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրթյանը, ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները որակական նոր մակարդակրի են անցել, նկատել է, որ հեռու չէ նաեւ այն օրը, երբ Հայաստանի հետ եւս ԵՄ երկրները համաձայնագիր կկնքեն վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ: ԵՄ դեսպանը նկատել է, որ առաջին հերթին Հայաստանը պետք է սովորի կարգավորել իր միգրացիոն հոսքերը: Ինչ վերաբերում է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերում իրականացվող բարեփոխումներին, ապա ասուլիսի երկու մասնակիցներն էլ բարձր գնահատեցին մայիսի 12-ին անցած Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, իսկ Ռաուլ դե Լուցենբերգերը ցանկացել է, որպեսզի բոլոր նկատողությունները եւ թերությունները, որոնք տեղ են գտել մայիսյան ընտրություններին, հաղթահարվեն 2008 թվականի նախագահական ընտրություններին, հաղորդում է Ragnum-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |