Աշոտյան. Ընտրություններից հետո ՀՀԿ վարչապետի թեկնածուն կլինի Կարեն Կարապետյանը27 փետրվարի 2017 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը կլինի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Մենք շատ պարզ ասում ենք՝ Կարեն Կարապետյանը կշարունակի ներկայացնել Հանրապետական կուսակցությունը կառավարության մեջ՝ որպես վարչապետի թեկնածու՝ մեր հաղթանակից հետո։ Կարեն Կարապետյանը և նոր կառավարությունն առ այսօր, ի հեճուկս բոլոր հոռետեսների, շարունակում են դինամիկ կերպով զարգացման ծրագրեր ներկայացնել, շարունակում են ունենալ հասարակության վստահությունը։ Վարչապետը չունի իմ հաճոյախոսությունների կարիքը», - ասել է Արմեն Աշոտյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա հավելել է, թե ընտրությունները ՀՀԿ-ի համար կարևոր են ոչ միայն իրենց արդյունքով: «Մեզ համար հաղթելուց առաջ կարևոր է ընտրությունների որակը», - նշել է Աշոտյանը՝ հավելելով, թե իրենք ուզում են հաղթել որակյալ, օրինական, ազատ, արդար ընտրություններում։ Աշոտյանն ասել է նաև, որ Հանրապետական կուսակցությունը հավանաբար այն բացառիկ կուսակցություններից է, որ շեշտը դնում է անվտանգության խնդրի վրա։Աշոտյանը նշել է, որ անվտանգային գործոնը տարածաշրջանի համար կարևորագույն խնդիրներից է, և առավել ուշադրություն հենց այս ոլորտն է պահանջում. «Կուսակցության քաղաքական թիվ մեկ խնդիրն է ներկայացնել երկրի զարգացման մոդել, տալ ընտրողներին հեռանկարներ, երկրի արտաքին և ներքին կյանքի մասին պատկերացում, առաջարկելու ենք ոլորտային գերակայություններ և իրավիճակի մաքսիմալ վերլուծություն»: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:ԿԸՀ իրենց փաստաթղթերն էին ներկայացրել Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները: Իսկ դաշինքները, որոնք նույնպես ներկայացրել են առաջադրման փաստաթղթեր, հետևյալն են՝ «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |