ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ վերսկսել ԼՂ հարցով առարկայական բանակցությունները![]() 28 փետրվարի 2017 - 10:32 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ և կոչ արել հակամարտող կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները: Այդ մասին լրագրողներին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով բախումների մասին վերջերս ստացված հաղորդագրություններով»,- ասել է նա՝ շեշտելով, որ Գուտերեշն ամբողջությամբ աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են լարվածության վտանգավոր մակարդակի նվազեցմանը և իրավիճակի հետագա սրման կանխմանը: ԳՔ ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ Անտոնիու Գուտերեշը կոչ է արել կողմերին հետ կանգնել ցանկացած գործողությունից, որը կարող է վնաս հասցնել հրադադարի մասին համաձայնագրին, և առանց հապաղելու վերականգնել առարկայական բանակցությունները՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ավելի վաղ շփման գծում շարունակական խախտումների առթիվ իր մտահոգությունն է հայտնել նաևՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |