Ստամբուլում կալանավորվել է Die Welt թերթի Թուրքիայի ներկայացուցիչը![]() 28 փետրվարի 2017 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Ստամբուլում բերման ենթարկված գերմանական Die Welt թերթի Թուրքիայի ներկայացուցիչ Իլքեր Դենիզ Յուջելը կալանավորվել է: Նա կալանավորվել է «Ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով: Նրան ուղարկել են Ստամբուլի դատարան, թուրքական NTV-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Դատախազության կողմից դատարանին ուղարկված նամակում ասվել է, որ կասկածյալը լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից մեկի` Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ է պատրաստել, որով և փորձել էր օրինականացնել PKK-ի գործունեությունը: Ըստ այդ նամակի` նա իր հեղինակած նյութերից շատերում Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից քուրդ զինյալների դեմ իրականացվող գործողությունների դեմ բացասական ընկալումներ էր ստեղծել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |