Անջեյ Կասպրշիկ. Ղարաբաղյան հակամարտությունն ոչ թե սառեցված է, կամ մոռացված, այլ քնած25 սեպտեմբերի 2007 - 15:46 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտությունն ոչ թե սառեցված է, կամ մոռացված, այլ քնած», երեկ Լոնդոնում «Խաղաղության հեռանկարները Լեռնային Ղարաբաղում» թեմայով միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նա հաշվետու է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի մասին, նշելով, որ գործընթացն այդպես էլ չշարժվեց մեռյալ կետից: «Թեեւ ամեն ինչ կախված է կողմերի քաղաքական կամքից»,-նշել է նա: Կասպրշիկը ափսոսանքով նշեց նաեւ ճակատային գծում զինված ուժերի կորուստների փաստերը: Իր հերթին Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին իր ելույթում հայտարարեց, որ ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը կարող է դրական անդրադառնալ հակամարտության կարգավորման վրա: Ռազմավարական գիտությունների միջազգային ինստիտուտում ընթացող խորհրդաժողովի կազմակերպիչներն են «Նախաձեռնության կոնսորցիում» կոալիցիան, որը միավորում է մի քանի միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում նաեւ «Consoliation Resources», «Link» եւ «International Alert» կազմակերպությունները: Այդ ոչ կառավարական կազմակերպություններն անմիջականորեն զբաղվում են հակամարտություններով եւ ունեն Կովկասում առկա հակամարտությունների հետ աշխատելու փորձ: Խորհրդաժողովին մասնակցել են նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների պատգամավորներ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը, Հայ-ամերիկյան առեւտրային պալատի նախագահը, Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ, Ադրբեջանի եւ Հայաստանի ՈԿԿ-ի ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ Բի-Բի-Սի-ից, «Գարդիանից», Աբերդինի եւ Քեմբրիջի համալսարանների ներկայացուցիչներ, հաղորդում է «Թրենդը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |