Սահակյանը՝ Կասպրշիկին. Հասցեական և կոշտ արձագանքը կզսպի հակառակորդի ապակառուցողական քայլերը![]() 28 փետրվարի 2017 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրության կողմից հասցեական և կոշտ արձագանքը հակառակորդի կողմից իրականացվող ապակառուցողական քաղաքականության զսպման կարևոր բաղադրամասերից մեկն է: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ փետրվարի 28-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին ընդունելիության ժամանակ: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել փետրվարի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձին: Նախագահն այն որակել է որպես սադրիչ քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության խարխլմանը: Այս համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է միջազգային հանրության կողմից հասցեական և կոշտ արձագանքի անհրաժեշտությունը՝ այն համարելով հակառակորդի կողմից իրականացվող ապակառուցողական քաղաքականության զսպման կարևոր բաղադրամասերից մեկը: Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պաշտպանության բանակի դիրքերի վրա, որը չեզոքացվել է արցախյան ստորաբաժանումների ջանքերով։ Կարդացեք նաև՝ Ուորլիք. Պետք է իրավիճակը հանդարտեցնել, խաղաղությունն ամեն ինչ կփոխի
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |