Ադրբեջանը SPIKE հակատանկային հրթիռ է կիրառել, ՊԲ-ն կորուստներ չունի![]() 28 փետրվարի 2017 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին ժամը 15:40-ին, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդ կողմը միտումնավոր սրում է իրավիճակն առաջնագծում, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Ինչպես հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը, թշնամու կողմից հակատանկային կառավարվող հրթիռի կիրառման արդյունքում՝ ՊԲ-ն կորուստներ չի կրել: Օրվա ընթացքում կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, հաստոցավոր ավտոմատ նռնականետեր (ՀԱՆ-17 – 10 արկ) և 60 միլիմետրանոց ականանետեր (2 արկ): Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, իսկ շփման գծում իրադրության հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: SPIKE-ն իսրայելական արտադրության «կրակեցիր՝ մոռացար» սկզբունքով՝ ինքնանշանառվող հրթիռներով հակատանկային համալիր է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |