Ռուսաստան. Գերագույն դատարանը չեղյալ է համարել հայի սպանության մեջ մեղադրվողի արդարացումը25 սեպտեմբերի 2007 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Գերագույն դատարանը չեղյալ է համարել մերձմոսկովյան գնացքում հայաստանցի Արթուր Սարդարյանի սպանության մեջ մեղադրվողի արդարացումը: Տուժածների փաստաբաններն ու պետական մեղադրողը պնդում էին, որ առաջին ատյանի դատարանում խախտվել են քրեա-դատավարական օրենսդրության նորմերը: Գերագույն դատարանը ճանաչել է տուժածների եւ մեղադրող կողմի դրույթները, բավարարել է բողոքարկումը: Տուժածների փաստաբան Սիմոն Ծատուրյանի խոսքերով, գործն ուղարկվել է Մոսկվայի մարզային դատարան նոր քննության:19-ամյա Արթուր Սարդարյանը սպանվել է 2006 թվականի մայիսի 25-ին: Նա էլեկտրագնացքով մեկնում էր տուն Պուշկինո: Երբ գնացքը գտնվում էր «Կլյազմա» կայարանում, վագոն են ներխուժել երկու երիտասարդ, որոնցից մեկը վազել է դեպի Արթուրը եւ վանկարկելով «Փառք Ռուսաստանին» մեջքից մոտ հինգ դանակի հարված է հասցրել մեջքին եւ գլխին: Շուտով օրինապահ մարիմնների աշխատակիցները ձերբակալել են հարձակվողներից մեկին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (ազգային ատելության հողի վրա կատարված սպանություն): Սակայն 2007 թվականի մայիսի վերջում, ատենակալները, չնայած վկաների ցուցմունքներին, արդարացրել էին երիտասարդին: Հանցագործության երկրորդ մասնակցին այդպես էլ չեն գտել, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |