ՊԲ պաշտոնյաներ են կալանավորվել՝ պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով![]() 1 մարտի 2017 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վ.Պետրոսյանին և պարենային ծառայության պետ Է. Ալեքսանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանք մեղադրվում են պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու մեջ, ինչպես նաև իշխանության անգործության մասով, որը նյութական ծանր հետևանքներ է առաջացրել: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |