ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել Հայաստանի հետ քաղաքական եւ պաշտպանական ոլորտներում26 սեպտեմբերի 2007 - 13:26 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել Հայաստանի հետ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների` IPAP ծրագրով նախատեսված պաշտպանական բարեփոխումների իրականացման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ն տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը լավ հիմք է դրա համար: «Համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանական ոլորտի բարեփոխման հարցում IPAP-ի չորս առանցքային դրույթներից մեկն է: Մենք մտադիր ենք աջակցել Հայաստանին պաշտպանական դոկտրինի մշակման եւ կիրառման հարցում, այդ թվում պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության իրագործման, քաղաքացիական անձնակազմի ավելացման, ինչպես նաեւ բյուջեի ձեւավորման հարցերում: ՆԱՏՕ-ն կշարունակի նաեւ քաղաքական համագործակցությունը: Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունները ներկայումս շատ բարեկամական են եւ արդյունավետ: ՆԱՏՕ-ի տարեկան զեկույցում նշվում են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործման դրական միտումները»,-ընդգծել է Սիմոնսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |