Թուրքիայում հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի![]() 1 մարտի 2017 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերածվի գրադարանի: Ermenihaber.am-ը թուրքական Hurriyet-ին հղումով հաղորդում է, որ եկեղեցին նախկինում ծառայել է նախ որպես ցուցասրահ, ապա՝ մարզասրահ, եղել է ոստիկանության բաժանմունքի շենք: Մինչ գրադարանի բացումը Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերանորոգվի, որի համար հատկացվել է 6 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 6 հազար ԱՄՆ դոլար): Կայսերիի քաղաքապետ Մուստաֆա Չելիքը, եկեղեցին մարզասրահից գրադարանի վերածելու որոշմանն անդրադառնալով, նշել է, որ գրադարանն ավելի հարմար կիրառություն է եկեղեցու համար: Ըստ Չելիքի՝ գրադարանը համալվելու է 50 հազար գրքով և դառնալու է քաղաքի գլխավոր գրադարանը: Եկեղեցու մի հատվածում էլ նախատեսվում է սրճարան-գրադարան բացել: Գրադարանը կբացվի 2017թ աշնանը՝ եկեղեցու վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո: Կայքը հայտնում է, որ եկեղեցու կառուցման տարեթիվը հայտնի չէ, քանի որդրա վերաբերյալ որևէ արձանագրություն չի հայտնաբերվել: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |