Կարապետյան. Աբխազական երկաթգծի հարցը, որպես Լարսին այլընտրանք, Թբիլիսիում չի քննարկվել![]() 1 մարտի 2017 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Աբխազական երկաթգծի հարցը՝ որպես Լարսին այլընտրանք, չի քննարկվել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Այլ ալտերնատիվ տարբերակներ են քննարկվել: Հավանական եմ համարում, որ այդտեղ լուծումներ կգտնվի», - ասել է Կարապետյանը, մեջբերում է Aysor.am-ը։ «Բանակցային փուլում ենք», - ընդգծել է վարչապետը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան կատարած այցից հետո հայտարարեց, որ պայմանավորվել է վրաց պաշտոնակցի հետ Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքի հարցում: «Եթե ձեզ հետաքրքրում է, թե լինելու է արդյոք այլընտրանք Լարսին, ապա կարող եմ հավաստիացնել, որ այո, լինելու է: Մնացածի մասին հետո, դեռ փակագծերը չեմ բացում»,-ասել էր նա: Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն փետրվարի 27-ին հայտարարել է, որՀայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ պաշտոնյաների հետ հանդիպմանն Աբխազական երկաթուղու վերագործարկման մասին խոսք չի եղել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |