Բակո Սահակյան. «Իսկանդերներն» անհրաժեշտ են տարածաշրջանում խաղաղության համար![]() 1 մարտի 2017 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում «Իսկանդերների» առկայությունը դրական դեր է խաղում տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսի ապահովման համար: Այս մասին է հայտարարել Արցախի նախագահ Բակո Սահակյանը gazeta.ru-ին տված հարցազրույցում: «Պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ ու դեստրուկտիվ քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք սրտի, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման միակ գործնական մեթոդն է», - շեշտել է նա: Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ: Սահակյանը նաև նշել է բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությունը վերականգնելու անհրաժեշտությունն ու կարծիք հայտնել, որ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջը խաղաղությունն այլընտրանք չունի: Կարդացեք նաև. Զեկույց. Հայաստանն ունի 4 «Իսկանդեր» Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |