Մարտունու ուղղությամբ ՊԲ զինծառայող է զոհվել

Մարտունու ուղղությամբ ՊԲ զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին՝ ժամը 11:25-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, հաստոցավոր հակատանկային (ՀՀՆ-9) ու ենթափողային (ԵՆ-25) նռնականետերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 10 արկ:

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ, հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության արդյունքում, մարտի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մարտի 1-ին ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն էր անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Շխլյար բնակավայրի մոտակայքում: Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը իր առաջապահ դիրքեր դուրս չէր բերել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---