ԵՄ-ն հեռացրել է Թուրքիային 1 եվրո արժողությամբ նոր մետաղադրամի վրա պատկերված քարտեզից26 սեպտեմբերի 2007 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հեռացվել է քարտեզից` պատկերված 1 եվրո արժողությամբ նոր մետաղադրամի վրա, որը շուտով շրջանառության մեջ է մտնելու եվրագոտու երկրների տարածքում: Չնայած, որոշում է ընդունվել մետաղադրամի հակառակ կողմում պատկերել ողջ Եվրոպան մինչեւ Կասպից ծովը, Թուրքիան այդտեղ բացակայում է:ԵՄ այդ որոշումը Եվրախորհրդարանի որոշ անդամների դժգոհությունն է առաջացրել: Իտալացի պատգամավորներ Մարկո Չապատոն եւ Մարկո Պանելան Թուրքիայի հեռացումը քարտեզից անխելք քայլ են անվանել: «Եվրոպական կառույցները գիտակցաբար կամ էլ անգիտակցաբար չեն ընդգրկել Թուրքիային նոր քարտեզում: Այստեղ կա Բելառուսը, որտեղ իշխում է բռնապետությունը, բայց բացակայում է այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպես Թուրքիան է», հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նշենք, որ աշխարհագրորեն Եվրոպայում են գտնվում Բելառուսը, Ուկրաինան եւ այլ երկրներ, սակայն ոչ Թուրքիան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |