ՀՀ սուսերամարտիկները մասնակցում են երիտասարդական ԵԱ-ին. Ապրիլին աշխարհի առաջնությունն է![]() 3 մարտի 2017 - 10:03 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Բուլղարիայում մեկնարկել է սուսերամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունը: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արթուր Սեդրակյանը նշել է, որ աղջիկների և տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 5 մարզիկ: «Հայ սուսերամարտիկները լավ մարզավիճակով են մեկնել: Տեսնենք, թե ինչ արդյունքներ կունենանք: Մինչ այդ, նախորդ ամիս, մեր պատանիներն Իտալիայում մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ Մայքլ Հովհաննիսյանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, որը նորմալ արդյունք է: Վերջին տարիներին հայ սուսերամարիկները 20-րդ տեղին չէին մոտեցել: 2018 թվականի Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Սակայն, դեռ չգիտենք` կմասնակցենք, թե ոչ»,-ասել է ֆեդերացիայի գործադիր տնօրենը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Սեդրակյանը նշել է, որ ապրիլին պատանիներն ու երիտասարդները կմեկնեն աշխարհի առաջնություն, իսկ մեծահասակներին առաջիկայում` մայիսին, սպասվում է Հայաստանի առաջնությունը: Պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը կշարունակվի մինչև մարտի 9-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |