Վարդան Օսկանյանը Էլմար Մամեդյարովի հետ չի հանդիպելու Նյու-Յորքում27 սեպտեմբերի 2007 - 19:34 AMT PanARMENIAN.Net - «Նյու-Յորք այցելության ժամանակ ես չեմ հանդիպելու Ադրբեջանի արտգործնախաար Էլմար Մամեդյարովի հետ, քանի որ մեր հանդիպումը չի նախատեսված օրակարգով»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, նախատեսված է հանդիպում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «Համանախագահները ինձ տեղեկացնելու են այն մասին` ինչ պայմանավորվածություններ են եղել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հանդիպման ժամանակ»,- ասել է Օսկանյանը:Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեկնելու է Նյու-Յորք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանին մասնակցելու համար: Հոկտեմբերի 3-ին ծրագրված է Վարդան Օսկանյանի ելույթը ընդհանուր քաղաքական քննարկումներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |