Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպման նախաձեռնությունը երկկողմանի բնույթ էր կրում

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման հիմնական կետը կլինի այն հարցի պարզաբանումը` արդյոք փոխվել է Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամաբ նոր կառավարության հետ: Այդ մասին լրագրողներին Երեւանում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպման նախաձեռնությունը երկկողմանի բնույթ էր կրում: «Բարդ է ասել` ով է կոնկրետ նախաձեռնել հանդիպումը: Սակայն ամեն դեպքում, Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում անփոփոխ է մնում. մենք կողմ ենք հարաբերությունների հաստատմանը` առանց նախապայմանների»,- ընդգծել է Օսկանյանը:



Նյու-Յորք այցելության շրջանակներում հոկտեմբերի 2-ին նախատեսվում է Վարդան Օսկանյանի հանդիպումը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանի հետ:
 Ուշագրավ
---