ԵՄ-ն մտադիր է ազդե՞լ Անկարայի վրա Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում

PanARMENIAN.Net - Թուրքական կառավարության փոփոխությունը լավ հնարավորություն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական երկխոսություն սկսելու համար: Այդ մասին սեպտեմբերի 28-ին Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, հանդիսանալով Եվրամիության գործընկերներ, Հայաստանն ու Թուրքիան հավասարապես կարեւոր երկրներ են ԵՄ-ի համար: «Տվյալ փաստը արժէ դիտարկել Երեւանի եւ Անկարայի միջեւ քաղաքական երկխոսություն հաստատելու գործում մեր հնարավոր ազդեցության համատեքստում: Ես շատ հուսով եմ, որ Թուրքիայում նոր կառավարության հետ, որը շատ հզոր մանդատ ունի, նոր ազդակ կհայտնվի երկրների միջեւ երկկողմանի հարաբերությունները բարելավելու համար»,- ամփոփել է նա, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---