Ընդդիմադիր հանրահավաքը Թբիլիսիի կենտրոնում խաղաղ է ավարտվել28 սեպտեմբերի 2007 - 21:29 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի կենտրոնում անցնող բողոքի ցույցը, որի առիթ էր դարձել ընդդիմիադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլիի ձերբակալությունը, ավարտվել է: Ցրվելուց առաջ, հավաքվածները հայտարարել են «ազգային փրկության կոմիտեի» ստեղծման մասին, որը պետք է ծրագիր մշակի երկրում խաղաղ իշխանափոխություն կազմակերպելու հարցով: Հանրահավաքի մի շարք մասնակիցներ կոչ են արել կրկնել «վարդերի հեղափոխությունը» եւ չցրվել, քանի Միխայիլ Սահակաշվիլին հրաժարական չի տվել: Սակայն ցույցի կազմակերպիչները, ինչպես հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Գիյա Տորտլաձեն, արդյունքում որոշել են դադարեցնել հանրահավաքը եւ շարունակել այն առաջիկա օրերին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին: Գլխավոր դատախազությունը արդեն նրան մեղադրանքներ է ներկայացրել Վրաստանի ՔՕ չորս հոդվածներով. 181` շորթում, 194` գումարների լվացում, 332` լիազորությունների չարաշահում եւ 342` ծառայողական անբարեխղճություն: Ժամանակին Օկրուաշվիլին համարվում էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մտերիմ կողմնակիցներից մեկը, սակայն այս տարվա սեպտեմբերին հայտարարել է ընդդիմիություն անցնելու մասին, մի քանի սենսացիոն հայտարարություն է արել եւ նույնիսկ մեղադրել է նախագահին սպանության նախապատրաստման մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |