Միգել Անխել Մորատինոս. Շատ կարեւոր է Ղարաբաղի, հարավօսական եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորումը

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նիստին` ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը նշել է ԵԱՀԿ էական դերը ՄԱԿ ԱԽ բանաձեւերի իրականացման գործում: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն ու ՄԱԿ-ը պետք է շարունակեն համագործակցությունը Կոսովոյի եւ մարդու իրավունքների պաշտպանության իրադրության հարցով: «Շատ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի, հարավօսական եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորումը: Քիչ է միայն պաշտոնական փաստաթղթի ստորագրումը: Մենք պետք է հուսալի հիմքեր կառուցենք երկխոսության եւ փոխըմբռնման համար, ինչպես նաեւ հաշվի առնել քաղաքացիական հասարակության կարծիքը»,- ընդգծել է Մորատինոսը, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---