ԶԼՄ-ներ. ԻՊ պարագլուխները փախչում են Ռաքքայից![]() 9 մարտի 2017 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» ղեկավարներից մի քանիսը լքել է Ռաքքան, որը համարվում է գրոհայինների «մայրաքաղաքը»: Այդ մասին հայտնել է New York Times-ը ԱՄՆ ռազմական գերատեսչությունում ռազմական աղբյուրների վրա հղումով: Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ Ռաքքայից փախած գրոհայինները մտադիր են անցնել Սիրիայի և Իրաքի «առավել անվտանգ քաղաքներ»: Ըստ թերթի զրուցակիցների, Ռաքքայում ԻՊ մոտ 3000 կամ 4000 գրոհային է մնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փետրվարի կեսին Իրաքի զինվորականները հայտարարեցին, որ խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին Ռաքքայից անցել է Իրաքի տարածք: Պենտագոնի ներկայացուցիչն ասել է, թե ըստ ԱՄՆ ռազմական գերատեսչության, Ալ Բաղդադին Մուսուլում չէ: Այլ աղբյուրներ, մասնավորապես Reuters գործակալությունը, հայտնում են, որ ԻՊ ղեկավարը հավանաբար թաքնվում է Իրաքի անապատում և աշխատում է չհայտնվել գրոհայինների հենակետերում: Նա նաև չի օգտվում կապի միջոցներից, որպեսզի նրան հնարավոր չլինի հայտնաբերել: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի գործողությունը Սիրիայի հյուսիսում կշարունակվի Մանբիջի և Ռաքքայի ուղղությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |