Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալների քանակն ԱՄՆ-ում Թրամփի օրոք նվազել է 40%-ով![]() 9 մարտի 2017 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալների քանակը, որոնք հատում են ԱՄՆ հետ ցամաքային սահմանը, Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ամսում նվազել է 40%-ով: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Սահմանապահ մաքսային ծառայությունը: Ըստ ծառայության, փետրվարին հարավ-արևելյան սահմանին ձերբակալվել է 18.762 մարդ, մինչդեռ հունվարին՝ 31.578 մարդ: Ընդ որում, սովորաբար, փետրվարին ապօրինի ներգաղթյալների թիվն աճում էր 20%-ով: Ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին հայտարարել է, որ փետրվարին ձերբակալությունների թիվն ամենացածրն է եղել վերջին 5 տարում: Նա հավելել է, որ ներգաղթի նվազումը բխում է նաև միգրանտների անվտանգության շահերից, քանի որ նրանք կարող են հարձակումների և շահագործման ենթարկվել ապօրինի ուղեկցողների կողմից: Թրամփի ընտրվելուց հետո սահմանն ապօրինի հատելու ծառայությունները թանկացել են գրեթե 2,5 անգամ՝ մինչև 8000 դոլար մեկ մարդու հաշվով, ասել է Քելլին: Քելլին հավելել է, որ նախարարությունն ուշադիր հետևելու է միտումների դինամիկային, քանի որ սահմանի ապօրինի հատումների քանակը սովորաբար աճում է մարտ-մայիս ամիսներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թրամփը ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը 2017-ի հունվարի 20-ին: Ապօրինի ներգաղթի դեմ պայքարը նրա նախընտրական արշավի գլխավոր թեման էր: Մասնավորապես, Թրամփը խոստացել է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |