Ստամբուլում ուղղաթիռ է վթարվել. Զոհերի թվում 4 ռուսաստանցի կա![]() 10 մարտի 2017 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել, այն վայր է ընկել ավտոմայրուղու վրա: Աղետը տեղի է ունեցել 12:20-ին (Երևանի ժամանակով)՝ թռիչքից 5-6 րոպե անց: Ուղղաթիռում 7 անձ է եղել, որից 2-ը՝ օդաչու: Առնվազն 5 զոհ կա: ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է, որ զոհվածներից 4-ը ռուսաստանցի է: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ ճգնաժամաիրավիճակային դեպարտամենտի հաղորդագրության մեջ: Ստամբուլի Բյույուկչենե շրջանի թաղապետարանի ղեկավար Հասան Աքգյունը հայտնել է, որ ենթադրաբար աղետի պատճառ է դարձել թանձր մառախուղը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ուղղաթիռը պատկանում էր Eczacibasi ընկերությունների խմբին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |