Օհանյան. Իմ ղեկավարման ժամանակ բանակում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցվել![]() 11 մարտի 2017 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանն ասել է, որ իր ղեկավարման տարիներին բանակում արմատական փոփոխություններ են կատարվել, և կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի: «Չնայած կադրային փոփոխություններին՝ բանակն այսօր իր առջև դրված խնդիրները իրականացնում է: Զորային կառույցը տեղում է, զորային կառույցի ղեկավարները հմուտ են, գիտեն իրենց գործը և կատարում են», - ընդգծել է Օհանյանը, գրում է Aysor.am-ը: «Զինված ուժերի բաշխումը զորակոչի ժամանակ այսօր կատարում ենք վիճակահանությամբ, այդ ուղղությամբ ես համապատասխան աշխատանքներ տարել եմ», - ընդգծել է նա: Օհանյանը հավելել է, որ մի շարք փոփոխություններ է իրականացրել բանակում, մինչդեռ, ելնելով ծառայողական գաղտնիքից, չի կարող բոլորի մասին բարձրաձայնել: ՕՐՕ դաշինքը («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք) կառավարման համակարգում արմատական բարեփոխումներ է իրականացնելու: Այդ մասին հայտարարել է Սեյրան Օհանյանը ընտրողների հետ հանդիպմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |