Իրաքի բանակը Մոսուլի մոտ 40%-ն ազատագրել է ԻՊ-ից![]() 13 մարտի 2017 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Իրաքի բանակը Մոսուլի մոտ 40%-ն ազատագրել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է հրամանատարության ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Թալիբ Շահաթին: Հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգարկը հայտնել է նաև, որ ԻՊ հսկողության տակ դեռևս մնացած թաղամասերը ամբողջությամբ շրջափակված են: Բացի այդ, իրաքյան բանակը վերահսկում է Մոսուլից տանող բոլոր ճանապարհները, գրում է Deutsche Welle-ն: Ռազմական գործողությունը Մոսուլում ԻՊ-ից երկիրն ազատագրելու գործողությունների մաս է կազմում: ԻՊ դեմ լայնածավալ հարձակումը սկսվել է մոտ մեկ ամիս առաջ: «Հաղթանակը սարերի հետևում չէ: Քաղաքի լիակատար ազատագրման մասին հայտարարությունը միայն ժամանակի հարց է», - ասել է Շահաթին: Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |