Իրանը ներկայացրել է սեփական արտադրության Karrar տանկը (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Իրանը ներկայացրել է սեփական արտադրության նոր մարտական Karrar տանկը, որը մասնագետներից շատերը համարում են ռուսական Տ-90-ի նմանակը: Սերիական արտադրությունը մեկնարկել է մարտի 12-ին: Շնորհանդեսին երկրի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտարարել է, որ Karrar տանկը կարող է մրցակցել ամենաարդիական տանկերի հետ իր հզորությամբ, ճշգրտությամբ և շարժականությամբ և կարող է բավարարել Իրանի ԶՈւ պահանջները: Իրանական նոր տանկն ունի հրակառավարման թվային համակարգ և մի շարք այլ արդիականացված պարամետրեր, հայտնում է Lenta.ru-ն: Տեսանյութում նկատելի է հեռակառավարվող գնդացրային սարքի աշխատանքն ու տանկի կառավարվող հրթիռի արձակումը: Նախագծի մշակման մասին Իրանի ՊՆ-ն հայտարարել էր 2016-ի փետրվարին: Նույն ամսում Թեհրանը հայտարարեց նաև, որ հրաժարվում է օտարերկրյա արտադրության զենք և զինտեխնիկա գնելուց առանց տեխնոլոգիաների փոխանցման, չնայած, որ սկզբնական շրջանում հետաքրքրություն էր դրսևորել ռուսական Տ-90 տանկերի հանդեպ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |