ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին կարող է գլխավորել ՅՈւՆԵՍԿՕ-ն![]() 13 մարտի 2017 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հավակնում է ՄԱԿ կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի, գլխավոր տնօրենի պաշտոնին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունն այդ համաշխարհային կազմակերպության փարիզյան կենտրոնակայանում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ադրբեջանը պաշտոնապես ներկայացրել է նրա թեկնածությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի քննարկմանը: Ընտրությունները կայանալու են 2017-ի աշնանը: Կազմակերպության գործող ղեկավար Իրինա Բոկովայի լիազորությունների ժամկետը, որն ընտրվել էր 2009-ին և վերընտրվել 2013-ին, մոտենում են ավարտին: Կազմակերպության գործադիր խորհուրդը ոչ ուշ, քան ապրիլի 1-ին, պետք է իրազեկի կազմակերպության մասնակիցներին բոլոր ներկայացված թեկնածուների մասին: Գործադիր խորհրդի 202-րդ նստաշրջանում, որը տեղի կունենա 39-րդ գլխավոր խորհրդաժողովից առաջ, Խորհուրդը կքննարկի բոլոր թեկնածություններն ու գաղտնի քվեարկությամբ կընտրի այն թեկնածուին, որին հետո կներկայացնի գլխավոր խորհրդաժողովում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |