Թուրքիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Նիդերլանդների հետ14 մարտի 2017 - 10:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում: Աղբյուրը հաղորդում է, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են մի շարք պատժամիջոցներ սահմանել Նիդերլանդների դեմ՝ այդ թվում նաև արգելել այդ երկրի դեսպանի մուտքը Թուրքիա, ինչպես նաև չընդունել Նիդերլանդներից եկող դիվանագիտական թռիչքները: Reuters-ը նկատում է, որ պատժամիջոցները զուտ դիվանագիտական են և որևէ կերպ չեն առնչվում տնտեսությանը, զբոսաշրջությանն ու շարքային քաղաքացիներին: «Մենք ձեզ հետ կվարվենք ճիշտ այնպես, ինչպես դուք վարվեցիք մեզ հետ: Մենք թույլ չենք տա Նիդերլանդցի դիվանագետներին ու դեսպաններին տեղափոխող ինքնաթիռներին օգտվել մեր օդային տարածքից կամ վայրէջք կատարել մեզ մոտ»,- հայտարարել է փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կոստանյան․ ՀՀ–ն պատրաստ է խորացնել գործակցությունն ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ առանձին անդամ երկրների հետ Նա ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները Վարչապետը մեկնել է ՌԴ. Կհանդիպի Պուտինի հետ Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր խորհրդի հայտարարությանը Կաթողիկոսները որոշել են շարունակել իրենց խորհրդակցությունները Գերագույն հոգևոր խորհուրդ․ Եկեղեցին, չունենալով քաղիշխանության հավակնություն, պիտի շարունակի ջանալ հանուն հայրենիքի Կոչ է արվում իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին |