Լապշինի փաստաբանը Բաքվում հանդիպել է իր պաշտպանյալի հետ![]() 14 մարտի 2017 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Բաքվում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբանը հանդիպել է իր պաշտպանյալի հետ: Այդ մասին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը, հաղորդում է APA.az-ը: Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս Լապշինի մտերիմները կհանդիպեն նրա հետ։ «Լապշինը հարցնում է, թե երբ է ավարտվելու քննությունը և երբ է գործն ուղարկվելու դատարան: Կամ տոների ժամանակ, կամ դրանից հետո նրա մայրը և այլ մտերիմներ կկարողանան հանդիպել նրա հետ»,- ասել է փաստաբանը: Չերնինը նշել է, որ քննության ավարտի ժամկետը դեռ հայտնի չէ: Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում: Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի լրագրողների պաշտպանության և անվտանգության հարցերով ինտերնետային հարթակում բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանում կալանավորման վերաբերյալ ահազանգ է հրապարակվել: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |