ՀՀ նախագահը հորդորել է ՌԴ-ին քննարկել Գյումրիում ռազմարդյունաբերական համատեղ համալիրի ստեղծման հարցը![]() 14 մարտի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը պետք է քննարկեն Գյումրիում համատեղ ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման հարցը: Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը«Իզվեստիա» թերթում հրապարակված հոդվածում: Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նա նշել է, որ Հայաստանը հետևողականորեն ամրապնդում է իր պաշտպանունակությունը, այդ թվում ՌԴ հետ ռազմատեխնիկական գործակցության շրջանակում՝ կարևորելով ՀՀ-ում գործող 102-րդ ռուսական ռազմակայանի գործոնը: «Նշանակալի իրադարձություն էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 2013-ին Գյումրիում տեղակայաված ռուսական ռազմակայանի այցելությունը, որտեղ քննարկվեցին ռազմակայանի ռազմատեխնիկական արդիականացման և սպասարկման արդյունավետության բարձրացման հարցերը: Այդ խնդիրների լուծման համար նպատակահարմար է, որ կողմերը շահագրգիռ քննարկում ծավալեն Գյումրիում համատեղ ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման նախագծի շուրջ »,-ասել է Սարգսյանը: ՀՀ նախագահը նաև շեշտել է, որ համալիրի բազմապրոֆիլ ծավալը պետք է այնպես հաշվարկել, որ այն ռազմակայանի արդիականացմանը զուգահեռ նաև հարթակ դառնա ՌԴ և Հայաստանին սահմանակից երկրների միջև գործնական ռազմատեխնիկական գործակցության համար՝ ՌԴ համար ավանդական սպառազինության շուկաներ ելքով: Նրա կարծիքով, աշխատատեղերի ստեղծումը Գյումրիում ևս կնպաստեր քաղաքում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Նախագահը Մոսկվայում հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |