ԵՏՄ երկրները համատեղ օգտագործման արբանյակներ կունենան![]() 14 մարտի 2017 - 13:22 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ երկրները մտադիր են մինչև 2019թ. Երկրի հեռահար զոնդավորման ուղեծրային արբանյակների միավորված խումբ ստեղծել: 2023-ի համար նախատեսվում է նոր տիեզերական սարքերի սերիական արտադրություն սկսել և լայնածավալ համատեղ խմբավորում ծավալել: Այդ արբանյակներն ըստ պարամետրերի կգերազանցեն արտասահմանյան նմանատիպ սարքերը: ԵՏՄ երկրները՝ ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, ՀՀ-ն և Ղրղզստանը, ակտիվ աշխատանք են սկսել տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ինտեգրված համակարգի ստեղծման ուղղությամբ՝ Երկրի հեռահար զոնդավորման արբանյակների միավորված խմբի հիման վրա: «Արդեն 2018-ի առաջին կիսամյակում ԵՏՀ-ն մտադիր է միջկառավարական և միջպետական ծրագիր մշակել ԵՏՄ անդամ պետությունների գործող ուղեծրային և ցամաքային տիեզերական համակարգերի ինտեգրման վերաբերյալ»,-ասել է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կուշնարյովը, գրում է «Իզվեստիան»: Այդպիսի խմբավորման համատեղ օգտագործման մեկնարկն ակնկալվում է 2019-ին: Նախագծի մասնակիցները միավորված կոմերցիոն օպերատոր կունենան, որը պատասխանատու կլինի տիեզերական սարքերի համատեղ առևտրային շահագործման համար: Ծառայությունների մատուցման համար կստեղծվի նաև միասնական տեղեկատվական պորտալ: ԵՏՀ-ն քննարկում է նախագծի նեդրումային աղբյուրներն ու ծավալները, հնարավոր է նաև Եվրասիական զարգացման բանկի մասնակցությունը նախագծին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |