Լորդ Ռասել Ջոնսթոնը մտադիր է նոյեմբերի առաջին տասնօրյակում այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան 4 հոկտեմբերի 2007 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ղարաբաղյան հակամարտության գծով ենթակոմիտեի ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնը մտադիր է նոյեմբերի առաջին տասնօրյակում այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: «Եթե այցելության ամսաթիվը համաձայնեցվի Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ժամանակացույցի հետ, ապա ես Բաքվում կլինեմ նոյեմբերի 9-ին»,-հինգշաբթի լրագրողներին է հաղորդել Ռասել Ջոնսթոնը: «Իմ ենթակոմիտեն միջնորդ չի հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Նպատակը հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականների միջեւ շփումներն ու երկխոսություն ծավալելն է, հնարավոր է, որ մենք սեմինարներ անցկացնենք Բաքվում եւ Երեւանում եւ դրանով իսկ փորձենք բարելավել նրանց հարաբերությունները»,-ասել է լորդ Ջոնսթոնը: ' Նա գտնում է, որ չնայած բոլոր այդ ջանքերին, ղարաբաղյան հակամարտության լուծումն «ի վերջո, այնուամենայնիվ կախված կլինի Քոչարյանի եւ Ալիեւի որոշումներից»: Ռասել Ջոնսթոնն ափսոսանք է հայտնել առ այն, որ Եվրոպայի Խորհրդի մշակութային ժառանգության ուսումնասիրման գծով զեկուցող Էդվարդ Օ' Հարայի այցը տարածաշրջան չեղյալ է հայտարարվել: Լորդի եւ Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովի նախօրեին Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ այդ թեման եղել է ուշադրության կենտրոնում: «Ես իմ ափսոսանքը հայտնեցի խոսնակ Ասադովին այն առիթով, որ նախապես ԵԽԽՎ մշակույթի կոմիտեի եւ ենթակոմիտեի կողմից նախատեսված այցը չեղյալ հայտարարվեց մի համառոտ տեղեկացմամբ: Սակայն ես հուսով եմ, որ իրավիճակը խելամիտ լուծում կստանա»,-ասել է նա: Լորդ Ջոնսթոնը հաղորդել է, որ Եվրոպայի Խորհուրդը մտահոգված է Ադրբեջանի եւ Հայաստանի ներքին քաղաքականությամբ: Նրա կարծիքով, արագ տնտեսական աճն Ադրբեջանում չպետք է հանգեցնի Եվրոպայի երկրներում տարածված հիմնական ժողովրդավարական արժեքների անտեսմանը: «Մեր գլխավոր մտահոգությունը վերաբերում է քաղաքական բանտարկյալներին` նրանցից շատերը հիվանդ են եւ զառամյալ: Անհանգստացնում են նաեւ խոսքի ազատության հարցերը` վերջերս Ադրբեջանում 7 լրագրող է ձերբակալվել»,-ասել է նա, հաղորդում է «Թրենդը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |