Բալայան. Պատերազմին կողմնակից Բյուլբյուլօղլուն ցանկանում է գլխավորել ՅՈՒՆԵՍԿՕ-ն

Բալայան. Պատերազմին կողմնակից Բյուլբյուլօղլուն ցանկանում է գլխավորել ՅՈՒՆԵՍԿՕ-ն

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի առաջադրմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում՝ որակելով դա երկերեսանիություն:

«Բաքվի երկերեսանիությունն անսահման է. պատերազմին կողմ արտահայտվող դեսպանը ցանկանում է գլխավորել ՅՈՒՆԵՍԿՕ-ն», - գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլուին հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ջանքերն ապացուցել են իրենց անարդյունավետությունը, հետևաբար Բաքուն պատրաստ է ընտրել ռազմական ուղին:

 Ուշագրավ
---