ԵԼՔ. Պատրաստ ենք Մարուքյան-Սարգսյան բանավեճի![]() 15 մարտի 2017 - 10:51 AMT PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքն ընդունում է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ կուսակցությունների առաջին համարների միջև հեռուստաբանավեճ անցկացնելու մասին առաջարկը: ԵԼՔ դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց, որ բանավեճի հնարավորությունը, ժամկետն ու ֆորմատը դեռևս ճշտվում են, սակայն ԵԼՔ դաշինքը պատրաստ է ցանկացած ֆորմատի բանավեճի, քանի որ կարծում է, թե քաղաքական դաշտում բանավեճերի բաց գոյություն ունի: «Նիկոլ Փաշինյանի և Արմեն Աշոտյանի միջև բանավեճի մեր առաջարկը մերժվել է, բայց եթե իրանց կողմից լինեն հստակ քայլեր, մեզ համար մեծ տարբերություն չկա բանավեճի մասնակիցների առումով, պատրաստ ենք մասնակցել», - ասաց Ավինյանը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն առաջարկել էր, որ հեռուստաբանավեճի մասնակցեն բոլոր կուսակցությունների միայն առաջին համարները: ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԵԼՔ-ինը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |