ԵԽՆԿ. Ղարաբաղյան հակամարտության լուծման հետաձգումը լավ բանի չի հանգեցնի 4 հոկտեմբերի 2007 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԵԽԽՎ նիստում Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի գործող նախագահ, Սերբիայի ԱԳՆ ղեկավար Վուկ Երեմիչը պատասխանել է ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաեւայի գրավոր հարցմանը «պարբերաբար Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին: Վ.Երեմիչն իր պատասխանում նշել է, որ այդ հարցը քննարկման թեմա է եղել նաեւ անցյալ նստաշրջանում, որտեղ նշվել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին խանգարող ցանկացած գործողություն անթույլատրելի է: Նա կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ջանքերի գործադրումը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման համար: «Այդ հարցը կարեւոր է Հարավային Կովկասի համար եւ հակամարտության կարգավորման հետաձգումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,-ասել է նա: Ընդ որում Սերբիայի ԱԳ նախարարը ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի մտավորականության նախաձեռնությունը վերջերս տեղի ունեցած համատեղ այցերի հարցում: «Այս հակամարտության մեջ ամենակարեւորը նրա խաղաղ կարգավորումն է: Ցանկացած ուժային մեթոդներ կարող են սրել իրավիճակը»,-նշել է Վուկ Երեմիչը, հաղորդում է Day.az-ը: Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն ամեն օր հաղորդում են «հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին»: Մինչդեռ, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նրա խոսքերով, Բաքվի հայտարարությունները հրադադարի ռեժիմի խախտումների մասին մի փորձ է ցույց տալու համար աշխարհին, որ ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե «սառեցված է», այլ «թեժ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |