Իրաքի հյուսիսում նախատեսվում է ստեղծել եզդիների ինքնավարություն ԱՄՆ-ի հովանավորությամբ 4 հոկտեմբերի 2007 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Իրաքի հյուսիսում նախատեսվում է ստեղծել եզդիների ինքնավարություն ԱՄՆ-ի հովանավորությամբ, հինգշաբթի օրը Երեւանում լրագրողներին է հայտարարել Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը: «Իրաքում եզդիների ինքնավարության ստեղծման հարցը եզդիների ներկայացուցիչն արծարծել է Իրաքի խորհրդարանում, եւ նրան հաջողվել է համաձայնության հասնել այդ հարցի շուրջ երկրի կառավարության հետ»,-ասել է նա: Ըստ Թամոյանի, Իրաքում ինքնավարության ստեղծումն անհրաժեշտություն է, քանի որ Հյուսիսային Իրաքում բնակվող եզդիներին ոչնչացման վտանգ է սպառնում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ավելի վաղ Աշխարհի եզդիների ազգային միությունը բազմիցս կոչ է արել միջազգային կառույցներին եւ ողջ առաջադեմ մարդկությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ անգործության դեպքում եզդիների հանդեպ կատարվող հանցագործությունները կշարունակվեն: Միության ղեկավարությունը դիմել է բաց նամակով ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հայաստանի նախագահներին, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետին կոչ անելով պաշտպանել եզդի ժողովրդին Իրաքում: Եզդիներ են կոչում քրդերի այն մասին, որոնք առանձնահատուկ կրոն են դավանում: Բնակության հիմնական վայրն Իրաքն է: Եզդիների կրոնը պարունակում է հեթանոսության, հին հնդեվրոպական դավանանքների, հուդայիզմի, քրիստոնեության եւ իսլամի տարրեր: Հայաստանում բնակվում են շուրջ 60 հազար եզդիներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |