Թուրքիայում կաթոլիկ եկեղեցու սպասավորի մարդասպանին դատապարտել են 18 տարվա ազատազրկման 5 հոկտեմբերի 2007 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին թուրքական դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել տասնվեցամյա դեռահասին իտալացի եկեղեցական Անդրեա Սանտորոյի սպանության համար: Այնուամենայնիվ, իրավաբանները կարծում են, որ նա չի կրի պատժի ողջ ժամկետը եւ, հավանաբար, ազատ կարձակվի տասը տարուց: Անդրեա Սանտորոն` Տրաբզոն քաղաքի Սուրբ Կույս Մարիամի եկեղեցու կաթոլիկ եկեղեցականը սպանվել էր 2006 թվականի փետրվարին` սկանդալի ամենաթեժ պահին, որն առաջացել էր եվրոպական մի շարք թերթերում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումների պատճառով: Որոշ տվյալներով, դեռահասը սպանել է Սանտորոյին հենց եկեղեցում, երբ եկեղեցականը ծնկի էր իջել աղոթելու համար: Մեկ այլ տեղեկատվությամբ, Սանտորոյին գնդակահարել են, երբ նա դուռը բացել է իր մարդասպանին, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |