Ռ.Քոչարյանը մեկնում է Դուշանբե ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին եւ ՀԱՊԿ Խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով 5 հոկտեմբերի 2007 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կմեկնի Դուշանբե` մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նստաշրջանին եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Միխայել Հարությունյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ:ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստը կբացվի պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ: Այնուհետեւ կկայանա լիագումար նիստը: Քննարկման գլխավոր հարցը կդառնա ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգը եւ դրա իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը: ՀԱՊԿ ղեկավարների նեղ շրջանակով նիստի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակություն 2007թ. երկրորդ եւ 2008թ. առաջին կիսամյակներում Կազմակերպության գործունեության առաջնային ուղղությունների վերաբերյալ: Խորհրդի նիստի քննարկմանը, ապա նաեւ ստորագրմանը կներկայացվեն մի շարք փաստաթղթեր, որոնք կընդլայնեն քաղաքական եւ ռազմական ոլորտներում Կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության նորմատիվային-իրավական բազան: Տաջիկստանի մայրաքաղաքում Հայաստանի նախագահը դիտորդի կարգավիճակով կմասնակցի նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստերի աշխատանքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |