Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը կընդունվի մինչ Երախտագիտության օրը 5 հոկտեմբերի 2007 - 15:37 AMT PanARMENIAN.Net - 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին կընդունվի Ներկայացուցիչների պալատում մինչ Երախտագիտության օրը, որը նշվելու է նոյեմբերի 25-ին: Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ, կոնգրեսական Սթենի Հոյերը: «Այդ իրադարձություններն ոչ մի ընդհանուր բան չունեն Թուրքիայի ներկայիս կառավարության հետ: Բանաձեւն ընդունվում է հանուն հայերի ողբերգության, որը, մեր համոզմամբ, Ցեղասպանություն է եղել:Եթե մենք չենք ցանկանում կրկին նման իրադարձություններ վերապրել կամ դրանց վկան դառնալ, մենք պետք է հիշենք ողբերգության մասին եւ դատապարտենք այն»,-ասել է Հոյերը, հաղորդում է «Սաբահ» թերթը: Հիշեցնենք, որ Թուրքիան բազմիցս զգուշացրել է ԱՄՆ-ին, որ 106-րդ բանաձեւի ընդունման դեպքում ամերիկա-թուրքական հարաբերությունները կարող են վատթարանալ: Հոկտեմբերի 10-ին 106-րդ բանաձեւը քվեարկության կդրվի ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի կոմիտեում: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին սատարում են 227 կոնգրեսականներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |