Ռուսաստանը ամրապնդում է իր դիրքը որպես Հայաստանի հիմնական տնտեսական կոնտրագենտ 5 հոկտեմբերի 2007 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետները մեծ հաճույքով արձանագրել են, որ երկրների առեւտրա-տնտեսական համագործակցությունը դուրս է գալիս այնպիսի բարձր մակարդակ, որը մինչ այդ բնորոշ էր միայն ռազմա-քաղաքական հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը: Նրա խոսքերով, Ռուսաստանը ամրապնդում է իր դիրքը որպես Հայաստանի հիմնական տնտեսական կոնտրագենտ. վստահորեն աճում են փոխադարձ առեւտրի եւ ներդրումային համագործակցության ցուցանիշները, մշակվում են արդյունաբերական համագործակցության լուրջ ծրագրեր:«Ինչպես արձանագրել են վարչապետները բանակցությունների ընթացքում, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մեր երկրների միջեւ առկա ապրանքաշրջանառությունը անցյալ տարվա նույն շրջանի համեմատ աճել է ավելի քան 70 տոկոսով: Անկասկած, երկու կողմերն էլ շահագրգռված են երկկողմանի առեւտրի ծավալի հետագա ընդլայնման մեջ: Եւ տվյալ ուղղությամբ առաջին քայլերից եղավ այն, որ Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են Սոչիում օլիմպիադայի համար, իսկ հետագայում ՌԴ այլ շրջանների օբյեկտների համար Հայաստանում ստեղծվող շինանյութի հնարավոր մատակարարումների հարցով»,- նշել է ռուս դիվանագետը: «Ռուսական կողմի կարծիքով, հայկական կողմից Ռուսաստան մեծ ծավալի շինանյութի մատակարարման հնարավորությունը պետք է որոշակի խթան հանդիսանա Հայաստանի կողմից «Կավկազ» նավահանգիստ- Փոթիի նավահանգիստ երկաթուային-լաստանավային գետանցի ներուժի արդյունավետ օգտագործման բարելավման համար»,- հայտարարել է Նիկոլայ Պավլովը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |