ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Նյու-Յորքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ 6 հոկտեմբերի 2007 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Նյու-Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 4-ին ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Խաղաղության համար միջկրոնական եւ միջմշակութային համագործակցության Բարձր մակարդակի երկխոսության նիստին: Ֆիլիպիններրի եւ Պակիստանի կողմից հովանավորվող նստաշրջանը նվիրված էր խաղաղության ամրապնդման համար միջկրոնական եւ միջմշակութային երկխոսության խրախուսման անհրաժեշտությանը:Նույն օրը նախարար Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հանդիպմանը անդրադարձ եղավ Լեռնային Ղաչաբաղի հակամարտության կարգավորման բանակցային այն հարցերին, որոնց շուրջ շարունակվում են տարաձայնությունները կողմերի միջեւ: Քննարկվեցին նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր: Հոկտեմբերի 4-ին նախարար Օսկանյանը հանդիպեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսի հետ: Քննարկվեցին երկկողմ համագործակցության ծավալուն օրակարգի, Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի եւ տարածաշրջանային, այդ թվում հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր: Հոկտեմբերի 5-ին նախարար Օսկանյանը մեկնել էր Բոստոն, ուր ելույթ ունեցավ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: Այնտեղ Վարդան Օսկանյանին հանդիսավոր պայմաններում շնորհվեց Deans Medal մրցանակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |