Կրակոցներ Ֆրանսիայի դպրոցներից մեկում. Կան վիրավորներ![]() 16 մարտի 2017 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Կրակոցներ են հնչել Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրաս քաղաքի վարժարանում: Երկու մարդ, այդ թվում դպրոցի տնօրենը, վիրավորվել է, հայտնում է տեղի ոստիկանությունը: Ըստ ԶԼՄ-ների, կրակ է բացվել Ալեքսիս դը Տոկվիլի անվան ավագ դպրոցում: Կրակողին ձերբակալել են: Դա 17-ամյա դպրոցական է: Նրա մոտ հայտնաբերվել է հրացան, 2 ատրճանակ և 2 նռնակ: Կասկածյալներից մեկին հաջողվել է փախչել, գրում է Ինտերֆաքսը ֆրանսիական BFMTV հեռուստաալիքի վրա հղումով: Իրավապահ մարմինները խնդրել են մերձակա շրջանների բնակիչներին դուրս չգալ տներից: Պատահարի վայր են ժամանաել հատուկ նշանակության ուժեր: Կառավարության նախաձեռնությամբ ստեղծվել է ահաբեկչական հարձակման մասին զգուշացնող բջջային հավելված: Մարտի 16-ին պայթյուն է որոտացել Փարիզում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի շենքում: Դա տեղի է ունեցել, երբ աշխատակիցներից մեկը փորձել է բացել ծրարը, որը փոստային ծառայությունն էր բերել: Մեկ մարդ տուժել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |